Անկարայի համալսարանի դիմաց բողոքի ցույցեր են
Թուրքիայի նախարարների խորհրդի նոր որոշմամբ աշխատանքից ազատված 4.464 պետական ծառայողների թվում կան նաև գիտնականներ՝ գործազուրկ է դարձել 350 ակադեմիկոս: Նրանք բողոքի ցույց են կազմակերպել Անկարայի համալսարանի դիմաց: Ինչպես նշում է թուրքական demokrathaber.org կայքը` Անկարայի պետական համալսարանից աշխատանքից ազատվել է 72 ակադեմիկոս: Արդյունքում փակվել են նաև մի քանի առաջատար ֆակուլտետներ, համալսարանի ծրագրից վերացվել է 30 դաս: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ գործազուրկ դարձածներից 10-ը գերագույն դատարանից են, 893-ը՝ Ժանդարմերիայի աշխատակիցներ, 417-ը` ոստիկանության, 330 հոգի ազատվել են բարձրագույն կրթության խորհրդում զբաղեցրած իրենց պաշտոններից: Ազգային կրթության նախարարությունից ազատվել է 2.585 աշխատակից:
