Ջութակների ու վիտամինների խանութներ. հայերը՝ ԱՄՆ Փիթսբուրգում

Ամերիկայի ձայն Ասում են՝ Միացյալ Նահանգներում չկա մի շրջան, որտեղ չլինեն հայեր: Փիթսբուրգի հայ համայնքը փոքր է, սակայն՝ շատ հետաքրքիր: Այստեղ նախորդ դարի սկզբին հանրահայտ GNC վիտամինների խանութների ցանցն էր հիմնադրել Դավիթ Շաքարյանը: Հենց Շաքարյանների եւ մի շարք այլ բարերար ընտանիքների միջոցով 1980-ականներին Փիթսբուրգի համալսարանի հիմնական շենքում կառուցվում է հայկական դասասենյակ: «Դասասենյակը պատճենն է 10-12-րդ դարերում կառուցված Սանահինի գրադարանի»: Հայկական դասասենյակի կոմիտեի նախագահ Մարիամ Սողոյանի խոսքով, դասասենյակը կառուցվել է ամբողջական քարից: Դասասենյակի կառուցումից մնացած գումարն էլ օգտագործվում է ի նպաստ Հայաստանի: Մասնավորապես, հայաստանցի մեկ մասնագետի կրթաթոշակ է տրամադրվում, որպեսզի նա գա եւ երեք ամիս շարունակ զարգացնի իր կրթությունը Փիթսբուրգի համալսարանում: «Ինչպես ամբողջ աշխարհի հայությունը, ամեն ինչ անում ենք, որպեսզի ինչ-որ կերպ օգնենք Հայաստանին»: Փիթսբուրգի հայ համայնքի մեկ այլ, փոքրիկ խորհրդանիշ Ֆիլիպ Ինջեյանի ջութակների խանութն է: Եվրոպայի եւ ԱՄՆ-ի լավագույն մասնագետների մոտ կրթություն ստացած Ինջեյանն առիթը բաց չի թողնում հիշատակել, որ հայ է. «Ես հպարտ եմ իմ հայկական արմատներով, որովհետեւ դրանք հիմքում են բազմաթիվ արժեքների: Այսպես, ջութակի հիմքերի մասին խոսելիս, պետք է հիշել քամանչան. Հենց քամանչան էր այն գործիքը, որը Հայաստանից բերվել էր Արեւմուտք, Իտալիա, Վենետիկ եւ այնտեղ զարգացել: Այնպես որ, հայերը հսկայական ազդեցություն են ունեցել իտալական քաղաքակրթության վրա»: Ֆիլիպ Ինջեյանի խոսքով, Հայաստանից Եվրոպա են եկել ոչ միայն հայկական երաժշտական գործիքները, այլեւ՝ երաժշտությունը. «Մեր երաժշտությունը, որը գոյացել է մեր եկեղեցական երաժշտությունից, հիմք է հանդիսացել Արեւմտյան երաժշտության համար»: Տարիներ առաջ Ֆիլիպ Ինջեյանի մասնագիտական հմտությունները թույլ տվեցին նրան սենսացիոն բացահայտում անել: Մի օր նրան է զանգահարում մի կին եւ խնդրում գնահատել նախկին ամուսնու ջութակը. «Երբ տեսա ջութակը, անմիջապես հասկացա, որ Ստրադիվարիուսի աշխատանքն է: Կինն ամբողջ տարիների ընթացքում տեղյակ չի եղել, որ ամուսինը նվագել է Ստրադիվարիուսի ջութակը, որը նա գողացել էր 1980-ականներին, իրենց ամուսնությունից առաջ»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am