Ադրբեջանի հեռահար նպատակները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բելառուսի որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում մեծ դժգոհության ու լուրջ քննադատության տեղիք է տվել: Բանն այն է, որ Լապշինի դեմ Ադրբեջանում քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ալիեւին: Ու քանի որ Լապշինը երկու անգամ եղել էր ԼՂՀ-ում, նրա այցը Ադրբեջանը որակել էր իր պետական սահմանի ապօրինի խախտում ու հայտարարել էր հետախուզում: Սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ այն առումով, որ Ադրբեջանը այս նախադեպային իրավունքով կարող է իբր իր սահմանն ապօրինի հատելու համար քրեական գործ հարուցել ԼՂՀ այցելած ցանկացած մեկի դեմ՝ լինի նա ՀՀ, թե այլ երկրի քաղաքացի, հետախուզում հայտարարել ու պահանջել արտահանձնել: Մինչ այդ, նկատենք, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանը ձգտում է փոխել ԼՂ խնդրում իր պայքարի մեթոդները՝ այն փորձելով տեղափոխել «մարդասիրական» հարթություն: Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ողողել է Հայաստանից ու Ղարաբաղից փախստական ադրբեջանցիների հայցերով՝ «մարդասիրական» պահանջներով. նրանք ցանկանում են վերադառնալ ու բնակվել ՀՀ կամ ԼՂՀ տարածքում գտնվող իրենց նախկին տներում, ամենահայտնին Չիգարովն ընդդեմ Հայաստանի հայցն էր, որը բավարարվել է: Սա արվում է իրավական հող նախապատրաստելու, ՄԻԵԴ վճիռը կատարելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու եւ այդ մարդկանց նախկին տներն «ազատագրելու» համար: Ահա թե ինչու է նա ե՛ւ սահմանին լարված պահում իրավիճակը (երեկ մենք ունեցանք 1 զոհ, 1 վիրավոր), ե՛ւ միջազգային ատյաններում է ագրեսորի իր կերպարը ջանում քողարկել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am