Չինաստանի քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել
Չինաստանի արևելյան Անհոյ նահանգի Թունլին քաղաքի մոտակայքում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է չինական Sina տեղեկատվական պորտալը:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ տուժել են երկու աշխատակիցներ: Հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել հրդեհը:
Նշվում է, որ գործարանում վտանգավոր քիմիական նյութեր են պահվում:

