Այդ թեման խոչընդոտ չէ. ՌԴ ԱԳՆ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնավարությունը չի խոչընդոտի Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցով երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շրջանակներում այդ թեման խոչընդոտ չէ սիրիական հարցով փոխհարաբերությունների զարգացման համար»,- ասել է ռուս դիվանագետը՝ գրում է ria.ru-ն:
