Դատավորը ակնհայտ խախտո՞ւմ է իրավական նորմերը. քաղաքագետը շարունակում է հացադուլն ու ջրադուլը

Արդեն 9-րդ  օրն է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։ Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետի կինը՝ Արփի Սուրենյանցը խոսեց հացադուլի և ջրադուլի բուն պատճառի մասին: Ինչպես հայտնի է, Սուրենյանցին  դեկտեմբերի 22-ին դատապարտեցին 4 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով: Նշենք, որ  Սուրեն Սուրենյանցը, համարելով, որ հանիրավի է դատապարտվել, վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ այժմ «Նուբարաշենում» սպասում է իր բողոքի քննությանը։ Սուրենյանցին դատավարության ընթացքում գրավի դիմաց թողել էին ազատության մեջ, սակայն դեկտեմբերի 22-ին դատարանի դահլիճում դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ փոխվեց նրա խափանման միջոցը՝ նույնը օրը հրապարակելով դատավճիռը։ Սուրենյանցի կինը հավաստում է, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը իր ամուսնու նկատմամբ ակնհայտ անարդարություն է կիրառում: «Անձնական նկատառումներից ելնելով  Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը չի վերադարձնում  մեր վճարած մեկ միլիոն գրավը: Սուրենը պատրաստ չէր վճռին: Նա գրավի դիմաց գտնվում էր ազատության մեջ: Դատավորը նույն օրը դատապարտելով Սուրենին կալանավորման որոշում է կայացրել: Սուրենը խոսեց առանց պատրաստվելու և անսպասելի էր կատարվածը: Հետո մենք գնացինք գրավը վերցնելու, սակայն դատավորը պատճառաբանեց, որ մինչև վերաքննիչը վճիռ չկայացնի գրավը չի վերադարձվելու: Գիտեմ, որ օրենքով նման կետ չկա, որ գրավը չվերադարձվի: Հացադուլի և ջրադուլի հիմքում հենց այս հանգամանքն է ընկած»,-ասաց Արփին: Արփի Սուրենյանցը տեղեկացրեց, որ ամուսնու առողջական վիճակը վատ է. «Առավոտվա դրությամբ ճնշումը ցածր է եղել, ինքը թույլ է, բայց ասում է, որ չի դադարեցնի հացադուլը, մինչև գրավի պահանջը վերաքննիչ քրեական դատարանը չբավարարի: Բայց վերաքննիչը ո՞նց բավարարի, եթե առաջին ատյանի դատավոր Բեկթաշյանը գործը չի ուղարկում վերաքննիչ: Ես օրը 5 անգամ զանգում եմ ու դատավորը խաբում է՝ ուղարկել եմ կամ կուղարկեմ: Ակնհայտ այդ մարդը ընկել է Սուրենի հետևից»,-եզրափակեց Արփի Սուրենյանցը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am