Սպառողին խաբելու ձևերը ու անվերահսկելի իրավիճակը /տեսանյութ/

Որքանո՞վ են վերահսկելիի խանութներում զեղջերը  և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք սպառողի հոգեբանության վրա: Փետրվարի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ  նախագահ  Արմեն Պողոսյանը անդրադառնալով այս երևույթին ընդգծեց, որ շոպինգը լավ երևույթ է, սակայն ամեն մարդու գրպանի բանը չէ: «Գնանք Գոնոլուլու շոպինգ անելու , ինչ վատ միտք է, շոպինգը լավ երևույթ է, բայց ցավն այն է, որ Հայաստանում կան միայն 12 տոկոս արդիկ, ովքեր իրենց կարող են թույլ տալ գնումներ թանկարժեք խանութներից»,-նշեց Պողոսյանը: Հոգեբան Աննա Բադալյանն էլ , անդրադառնալով այդ հարցին, ընդգծեց, որ շոփինգն ունի տարբեր ազդեցություններ: «Երբ տեսնում ես բազմազանություն, գներ, կարող ես ընկնել ընկղճախտի մեջ, սա կարող է վերածվել մոլեռանդության: Կարող են լինել նաև իմացական, ճանաչողական զգացողություններ: Կա հակասթրեսային մեխանիզմ, որը կարող ես ինքդ մշակել: Տղամարդուն կարող են մթերային գնումները սթրեսից հանել, որովհետև ինքը տուն է եկել և ապահովել է սոցիալական խնդիր: Կանանց մոտ զարգացած է ավելի շատ հագուստ, տնտեսական ապրանքներ գնելու ցանկությունը»,- նշեց հոգեբանը: Սպառողների շահերի պաշտպանը  ընդգծեց այն հանգամանքը, որ խանութների այն հատվածներում, որտեղ գրված է, որ զեղչ է, պետք է անպայման լինի ինֆորմացիա, թե կոնկրետ որ ապրանքի վրա է այդ զեղչը, քանի որ դրա բացակայությունը կարող է մոլորության մեջ գցել սպառողին, կամ պետք է զեղջը տարածվի բոլոր ապրանքների վրա: «Մեր երկրում չկա պետական մարմին, որը կարող է վերահսկել այս ամենը: Եթե գնանք ՏՄՊՊ, կտան այն պատասխանը, որից մի կես կիլո պայուսակիս մեջ կա: Կարելի է դիմել Էկոնոմիկայի նախարարություն, Շուկայի վերահսկողության և սպառողների պաշտպանության կոմիտե, ի դեպ, այդ կոմիտեն, որը պետք է զբաղվի նմանատիպ խնդիրներով, սպառողների իրավունքների պաշտպանությամբ, լուծարվել է արդեն չորս ամիս: Կարելի էր այդ ֆունկցիան պարզապես ուրիշ օղակի տալ: Ինն ու կես հատ ՀԿ կա, որոնք բոլորն էլ նույն հարցերով են զբաղվում, բայց արդյունք չկա»,- ասաց Պողոսյանը: Արմեն Պողոսյանը հորդորում է սպառողներին առավել զգոն լինել և չընկնել իրենց համար նախապատրաստված ծուղակի մեջ: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am