Կրեմլը մեկնաբանել է Լապշինի արտահանձնումը
ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բաքու արտահանձնված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, սակայն նրա պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր ամեն իրավական միջոցառումներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Բանակցություններ որպես այդպիսին չկան, սակայն հնարավոր ամեն բան արվում է իրավական իմաստով Լապշինի պաշտպանությունը ապահովելու համար»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ էլ Լապշինին արդեն տեղավորել են Քյուրդխանի բանտում:
