Ապրիլից «առաջ»-ն ու «հետո»-ն. Օսկանյանի ծրագրերն իրական են դառնում

«Ժամանակ» թեթրը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն բացելու հեռանկարները կարծես թե դառնում են ավելի ու ավելի իրական: Դատելով Վարդան Օսկանյանի գործունեությունից՝ այդ կուսակցությունը առնվազն հռետորաբանության առումով կլինի ընդդիմադիր, անգամ կոշտ ընդդիմադիր դիրքերում: Թե որքանով կարող է իրական ընդդիմադիր լինել այդ կուսակցությունը՝ երեւի թե հնարավոր է որոշակի եզրահանգումներ անել ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի գործունեությունից: Բանն այն է, որ ԲՀԿ-ում կոշտ ընդդիմության նշաձող սահմանած նախկին արտգործնախարարը մեծ հաշվով այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց այն իշխանությանը, այն ժամանակահատվածին, որում ինքն էլ նախարար էր եւ կրում էր տեղի ունեցողի հանդեպ քաղաքական պատասխանատվություն: Մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել լրջագույն իրադարձություններ, հանրության հանդեպ բռնության լրջագույն դեպքեր, որոնց գագաթնակետը Մարտի 1-ի արյունահեղությունն էր, առավել եւս՝ Վարդան Օսկանյանի խոսնակային դերակատարմամբ: Խնդիրն այն է, որ նմանօրինակ քաղաքական գնահատականը ունի առանցքային երկու խնդիր: Նախ՝ այդ գնահատականը հանրության համար ինքնին որոշակի երաշխիք եւ համոզիչ փաստարկ է առ այն, որ իշխանության մեջ եղած գործիչը, այդուհանդերձ, գիտակցել է Հայաստանի իշխանական համակարգի արատները եւ դրանց իսկապես սպառնալից բնույթն ու վտանգավորությունը պետության համար, եւ ներկայումս, չլինելով իշխանություն, գործող իշխանության դեմ է կանգնել ոչ թե ընդամենը այդ կոնյունկտուրային դրդապատճառներով, այլ լիովին գիտակցված եւ անկեղծ: Հակառակ պարագայում, եթե որեւէ սուբյեկտ դատապարտում է այն, ինչ տեղի է ունեցել 2008-ի ապրիլից հետո, բայց խուսանավում է այն կապակցությամբ, ինչ տեղի է ունեցել 2008-ի ապրիլից առաջ, դա ավելի շատ կասկած է առաջացնում, որ խնդիրը հենց «առաջ»-ն ու «հետո»-ն են, ոչ թե բուն համակարգը, որը Հայաստանում մեծ հաշվով «առաջ» եւ «հետո» չունի արդեն քառորդ դար: Մյուս խնդիրն այն է, որ երբ չկա այդ գնահատականը, նշանակում է՝ տվյալ գնահատականից խուսանավող սուբյեկտը որոշակի կաշկանդող հանգամանքներ ունի, որոնք էլ ներկայիս իշխանությունը կարող է օգտագործել այդ սուբյեկտի դեմ: Այսինքն՝ Վարդան Օսկանյանի դեպքում այդ քաղաքական ամբողջական գնահատականը անհրաժեշտ է նաեւ նրա քաղաքական անխոցելիությունը բարձրացնելու, հանրային պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար, եթե նա կուսակցությամբ ձեռնամուխ է լինելու հանրային շահի սպասարկմանը, ոչ թե ներգրավվելու է Հայաստանի քաղաքական դաշտի համար ավանդական դարձած ինտրիգների ասպարեզ: Բանն այն է, որ այդ դեպքում որեւէ կուսակցություն՝ կամա, թե ակամա, ծառայելու է իշխող համակարգի շահին: Թե այդ շահը հատկապես որ անհատի դեպքում կարող է ավելի շատ արտահայտվել, որի դեպքում ավելի քիչ՝ սա արդեն հասարակական, պետական տեսանկյունից, ըստ էության, նշանակություն չունի, քանի որ տարբերությունները ընդհանուր առմամբ կոսմետիկ են, իսկ Հայաստանի քաղաքացիներն էլ գեղեցկության եւ նրբագեղության մրցույթի ժյուրի չեն, որ ընտրեն կոսմետիկայի միջեւ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am