«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր շուրջ սկանդալային դեպքերը շարունակվում են. նախկին ոստիկանապետի դուստրը չի դադարում հայտնվել ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ մեծ աղմուկ բարձացնել` հայհոյելով ոստիկաններին: Եվ այսպես, փետրվարի 8-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էստակադային ու գլխիվայր շրջվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ վթարի հեղինակը ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրն էր` Լիա Հունանյանը: Պարզվել էր, որ Լ. Հունանյանը նշված օրը եղել էր ոչ սթափ վիճակում: Եվ բավական չէր, որ նա բախվել էր էլեկտրասյանը եւ եղել էր ալկոհոլի ազդեցության տակ, դեռ մի բան էլ որոշել էր կատարվածում մեղադրել ոստիկաններին: Երբ ոստիկանները մոտեցել էին նրան, վերջինս պառկել էր գետնին եւ սկսել էր հայհոյել ոստիկաններին: Լիա Հունանյանին տեղափոխել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ նա հրաժարվել էր բժշկական փորձաքննությունից: Սակայն այս հանգամանքը չխանգարեց իրավապահներին, որպեսզի ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար Լիա Հունանյանին ենթարկեն վարչական պատասխանատվության: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանապետի նախկին տեղակալի դուստրը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Դեռեւս 2013 թվականի նոյեմբերի 12-ին՝ Երեւանում, ժամը 20:00-ի սահմաններում, Մոսկովյան 23 շենքի դիմաց բախվել էին Երեւանի բնակիչ, 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած «BYD» մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ «Nissan» մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները: «Nissan»-ի վարորդը եղել էր ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դուստրը, որը դուրս էր եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հասարակական վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ էր հնչեցրել ոստիկանների եւ ներկաների հասցեին: Ինչպես նկատում եք՝ գեներալ-մայորի դստերը տուգանքները չեն փոխում, եւ վերջինս շարունակում է ոչ միայն խախտելով ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները` վթարների հեղինակ դառնալ, այլեւ հայհոյել` խախտելով հասարակական կարգը: Արդյո՞ք ժամանակը չէ, որ նման դեպքերում տուգանքին փոխարինի այլ պատժամիջոց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը