Այս անգամ ի՞նչն են ցանկանում «պոկել»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն անցած շաբաթ օրը հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը: Ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցների, այս մեկն աչքի է ընկնում բավականին կոշտ որակումներով: «Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որեւէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում: Ավելին, նշված փաստաթղթում նման բազմաթիվ պարբերությունների կարելի է հանդիպել: Օրինակ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները արձանագրել են նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում իշխանությունների կողմից իրենց պաշտոնական լիազորություններն օգտագործվել են «Այո»-ի օգտին անհրաժեշտ քանակով քվեներ ապահովելու համար: Այլ կերպ ասած, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանին, Ս. Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանին մեղադրել են իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի ժողովրդավարացման տեսանկյունից շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել: Սակայն իրականում տեղի ունեցածն ավելի շուտ կարելի է որպես գույժ ընդունել: Բանն այն է, որ նախորդ հետընտրական զեկույցների փորձից հայտնի է, որ եթե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է խիստ քննադատության դիրքերից հանդես գալ, ապա նշանակում է՝ նրանք ՀՀ իշխանություններից ինչ-որ զիջում են ակնկալում ստանալ: Իսկ երբ նրանք իրենց ուզածը ստանում են, ընտրությունները կրկին դառնում են «քայլ առաջ»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am