Լապշինի արտահանձնումից հետո Ռուսաստանի գործողությունների մասին
«Ինտերֆաքս»-ը փոխանցում է,որ Ռուսական կողմը շարունակում է անհրաժեշտ միջոցներ կիրառել Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանելու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նա մի քանի քաղաքացիություն ունի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք պաշտպանել նրա շահերը իրավական կարգով:Խոսքը գործին ներգրավված կողմերի միջև բանակցությունների մասին չէ: Սակայն բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ուղղված նրա շահերի պաշտպանմանը, իրականացվում են»,-ասել է Պեսկովը:
