Միջազգային մամուլի անդրադարձը Լապշինի արտահանձնմանը Բաքվին

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին անդրադարձել են նաև մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:«Բլոգերը բանտարկվել է գոյություն չունեցող երկիր այցելելու համար» հեգնական վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել բրիտանական BBC-ն: Գործակալության թղթակից Ալեքս Դակևիչը նշում է, որ «ծուռ» հայացքներ ունեցող բլոգերը որպես կանոն չէր շոշափում քաղաքական թեմաներ, սակայն հայտնվել է քաղաքական սկանդալի կիզակետում, քանի որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել բլոգերի շարունակական այցերը Լեռնային Ղարաբաղ: «Ամեն ինչ սկսվեց, երբ Լապշինը Լեռնային Ղարաբաղ այցելեց 2011-ին և գրեց դրա մասին իր բլոգում: Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Լապշինին նրա համար, որ վերջինս իր բլոգում սատարել է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, սակայն դա դժվար է ապացուցել, քանի որ բլոգում տեղ գտած հրապարակումները հեռացվել են»,- նշված է հոդվածում: BBC-ն առանձնացրել է նաև Լապշինի դեռևս չջնջված երկու հրապարակումները, որտեղ նա նշում է. «Կարդալով ադրբեջանական մեդիան՝ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանությունները և լրագրողները մտածում են, որ իրենց ժողովուրդը ապուշ է», «Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական պատճառներով: Եթե կարողանային, ապա կանեին դա, չէ՞ որ 23 տարի ժամանակ ունեին»: Իսրայելական Timesofisrael.com-ը, անդրադառնալով թեմային, նշում է, որ իսրայելցի բլոգերին ազատազրկել են, քանի որ նա, վիճարկվող տարածք այցելելով, անհանգստացրել է «միջինասիական ժողովրդի առաջնորդին»: Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը վիճարկելու հայցը առանց որևէ բացատրության մերժվել է տարբեր ատյանների դատարաններում, որոնց նիստերն անցել են դռնփակ ռեժիմով: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Լապշինը մի քանի հրապարակում է արել, որտեղ սուր քննադատության է արժանացրել Իլհամ Ալիևին:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայելու է. Արամ Վարդևանյան Ուժեղացվել է ՀՀ-ից ՌԴ տեղափոխվող կարանտինային արտադրանքի հսկողությունը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հոգևորականի հասցեին «նախընտրական քարոզչության» մասին մեղադրանքներն անհեթեթ են Ամենավտանգավոր զգուշացումը, որ եկավ ՌԴ-ից․ ՀՀ գյուղերի հայաթափման ծրագիրը (video) Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը «համբալի՞ց են» նեղվում․․․ թող իմանան․․․ Հայկ Այվազյան (video) Դա ղեկավար չի՝ խոտ ուտող կենդանի ա․ Տեղ գյուղի բնակիչներ (video) Տեսա 1 ամսով կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանին, գիտե՞ք՝ ինչ ասաց․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am