Իսրայելը հետևում է Լապշինի գործին
Իսրայելն ուշադիր հետևում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին, որը ունի նաև Իսրայելի քաղաքացիություն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ին՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնին։ «Մենք ուշադիր հետևում ենք Ալեքսանդր Լապշինի գործի զարգացմանն ու շփվում ենք բոլոր համապատասխան կողմերի հետ դինավագիտական և հյուպատոսական խողովակներով»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
