Օջալանի զարմուհին ազատ է արձակվել
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Դիլեք Օջալանն ազատ է արձակվել: Դիլեք Օջալանը ձերբակալվել էր Աթաթուրքի անվ. օդանավակայանում: Նրա դեմ հետաքննություն է իրականացվում «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» պատրվակով: Շանլըուրֆայի դատախազությունը նրա համար պահանջում էր մինչև հինգ տարվա ազատազրկում:
