Ամոթալի է.Թրամփ
RIA Novosti-ն հայտնում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամոթալի է անվանել իրավիճակը, որի արդյունքում իր վարչակազմի ձևավորումը դեռևս ավարտված չէ դեմոկրատների հակազդեցության պատճառով։ «Ամոթալի է, որ նախարարների կաբինետը դեռևս տեղում չէ, ամենաերկար այդպիսի ձգձգումը մեր երկրի պատմության մեջ։ Խոչընդոտում՝ դեմոկրատների կողմից»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։ Թրամփը նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 20-ին, և հենց նույն օրն իրենց պաշտոններն են զբաղեցրել պաշտպանության և ներքին անվտանգության հարցերով նախարարները։ Սակայն այնուհետև սենատում թեկնածությունների հաստատման գործընթացը դանդաղել է։
