Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում Թուզլայի շրջանում գտնվող «Քամփ Արմեն» որբանոց-ճամբարի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են: Ավելի վաղ աշխատանքների իրականացման համար հանձնաժողով է ստեղծվել, որում ընդգրկվել են Düşünce (կարծիք, տեսակետ) հարթակի, «Հայ ճարի», «Հրանտ Դինք» հիմնադրամի, Գեդիքփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի, Գալֆայանի, Դպրեվանք և Քարագյոզյան հիմնադրամների ներկայացուցիչները:
Տվյալ հանձնաժողովն իրականացնելու է անհրաժեշտ բոլոր աշխատանքները, մինչև որ վերաբացվի «Քամփ Արմեն» ճամբարը: Նախատեսվում է ճամբարի համար ճարտարապետական նախագծի միջազգային մրցույթ անցկացնել:
Düşünce հարթակը ներկայացնող Հարութ Օզերը նշել է, որ հանձնաժողովը ստեղծվել է գործընթացը ճիշտ ուղղությամբ տանելու համար: Նա թերթի հետ զրույցում պատմել է նախատեսվող աշխատանքների մասին:
‹‹Մեր փափագն է վերստեղծել մի ճամբար, որը օրինակելի կլինի միջազգային ասպարեզում, համապատասխան կլինի մերօրյա չափանիշներին և կկարողանա երեխաներին հյուրընկալել ինչպես Թուրքիայից, այնպես էլ ողջ աշխարհից:
Քընալը կղզում գործող ‹‹Կազդուրման կայան›› ճամբարը շատ կարևոր օրինակ է: Հանձնաժողովը հետագայում շարունակելու է իր աշխատանքները՝ հաստատելով տարբեր կապեր և կազմակերպելով հանդիպումներ: Ցանկանում ենք կապի մեջ լինել և իմանալ բոլոր նրանց տեսակետները, ովքեր ցանկանում են նպաստել տարվող աշխատանքներին››:
Թուզլայի քաղաքապետարանն իր հերթին մաքրման աշխատանքներ է սկսել ճամբարի տարածքում: Փետրվարի 2-ին քաղաքապետարանի տարածքների մաքրման մեքենաներով մաքրվել է ճամբարի տարածքը: Հանձնաժողովի ներկայացուցիչներից մի քանիսը նույնպես մասնակցել են մաքրման աշխատանքներին:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը