ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են Սիրիայի շուրջ քննարկումները
ՌԴ-ն և ԱՄՆ-ն շարունակում են Սիրիայի շուրջ քննարկումները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ТАСС-ը:
«Յուրաքանչյուր շաբաթ Ժնևում անցկացվում են հրադադարի և մարդասիրական հարցերի խմբերի հանդիպումները: Այդ մեխանիզմների գծով ռուս և ամերիկացի դիվանագետների միջև շփումները մինչ այժմ շարունակվում են»,- ասել է նա:
Նախարարը վստահություն է հայտնել, որ Ժնևում Սիրիայի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետների շփումների ինտենսիվությունը նոր վարչակազմի օրոք չի նվազի:
