Լապշինի կինը Բելառուսից լրացուցիչ պաշտպանություն է խնդրել ամուսնու համար
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը դիմել է Բելառուսի իշխանություններին՝ խնդրելով լրացուցիչ պաշտպանություն տրամադրել իր ամուսնուն: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Լապշինի փաստաբան Նատալիա Շեկինային: Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել հանրապետության գլխավոր դատախազության որոշումը՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնել:
