Մենք գործ ունենք լավ պատրաստված զինյալների հետ, որոնք պատրաստ են սպանել. Օլանդ
Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը շարունակում է մնալ բարձր, անվտանգության միջոցառումները՝ խստացված. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Charlie Hebdo թերթի դեմ տեղի ունեցած ահաբեկչական գործողության տարելիցի առթիվ: «Մենք գործ ունենք լավ պատրաստված զինյալների հետ, որոնք պատրաստ են սպանել: Նրանց գործողությունները համակարգվում են արտերկրում, նրանց պատրաստմամբ զբաղվում է Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետությունը»,- հայտարարել է Օլանդը:
