Ցուկերբերգը`տնային արհեստական ինտելեկտ ստեղծելու իր մտադրության մասին
Lenta.ru-ն հայտնում է,որ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է ստեղծել «պարզ արհեստական ինտելեկտ», որը կկառավարի իր տնային տնտեսությունը: «Նման ինտելեկտի ստեղծումն ինքը համարում է նոր 2016 թվականին իր մարտահրավերը»,հայտնել է նա: Նա նաև թվարկել այն գործառույթները, որը պետք է կատարի նոր սարքավորումը. Ճանաչի ձայնով, կարողանա կառավարել երաժշտությունը, լուսավորությունն ու ջերմաստիճանը: Բացի այդ, արհեստական ինտելեկտը պետք է կարողանա դեմքով ճանաչել ընկերներին, երբ նրանք դռան զանգը տան, ինչպես նաև թույլ տա հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մանկական սենյակում: Ցուկերբերգը նաև պատմել է, որ շատ ժամանակ է տրամադրում Facebook-ով դիմելու այն մարդկանց, որոնք տարբեր նորարարական նախագծերի վրա են աշխատում:
