Վրաստանի նախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են «ռազմավարական հանդուրժողության» ռեժիմում։«Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն ռեժիմում եմ, ինչ նախկինում, այսինքն ռազմավարական հանդուրժողության, ինչն իրր բարդ կողմերն ունի։ նկատի ունեմ այն ռազմավարական համագործակցության համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի շրջանի հետ, և դրանք շատ խնդրահարույց են: Մենք այս մասին խոսում ենք բոլոր միջազգային ասպարեզներում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: 2008թ. Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման։
