Զարուհի Փոստանջյանի նամակը Գարո Փայլանին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Պարոն Գարո Փայլանին Սիրելի Գարո, Եղբայր, որքան նման են իմ և քո, մեր` 21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները: Տեսնելով և լսելով քեզ` յուրաքանչյուր հայի մեջ արթնանում է արդարության վերականգնման  իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը: Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել իմ և քո, մեր բոլորիս Արևմտահայաստանի քաղաքակրթությունը և կոտորել հայ ժողովրդին ցեղասպանության միջոցով, թեպետ նրան, որ իրականացվեց, այնուամենայնիվ, չկարողացան մեզ վերացնել: Հրաշքով կենդանի մնացած մեր պապերը և տատերը պայքարեցին ու ապրեցին` կյանք տվեցին հայ ժողովրդի նոր սերնդին: Ես և դու, լինելով այդ հրաշքով փրկված պապերի և տատերի չորրորդ սերունդը, պետք է ծնվեինք 1972-ին: Երկուսիս նախնիները, անկախ միմյանցից լինելով Խարբերդի նահանգից և անոր ոսկե քաղաքներից` Մալաթիայից ու Արաբկիրից, մեզ փոխանցեցին հանձնառություն` պահանջել արդարություն: Երբ մենք ծնվեցինք, կարծում եմ` մեր ծնողքը չէին կարող պատկերացնել, որ երբևէ խորհրդարանական հարթակից, դու` Թուրքական պետության, ես` Հայկական, պետք է պահանջենք արդարություն, պետք է պահանջենք դատապարտում: Եղբայր, քո կողմից լռության խախտման շնորհիվ Մայր Արաքսի այս ափից` Արարատյան սրբազան հողից նույնպես գալու է արձագանք, որը տարածվելու է ողջ Հայկական բարձրավանդակով: Մեզանից հատված և զատված, դեռ չիմացության մեջ գտնվողները նորից հայանալու են, նորից մեր սրբազան Եփրատը հայերեն է երգելու, Տավրոսը հայերեն է խոսելու և Մհերի Դուռը բացվելու է: Եղբայր, դու ապրում ես Պոլսում` մեր պապերի մայրաքաղաքում, ես ապրում եմ Երևանում` ներկայիս հայկական մայրաքաղաքում, ունենք նաև ազատագրված հայկական մայրաքաղաք Ստեփանակերտ, մինչև մեր երազանքին հասնելը` Միացյալ Հայրենիքի մայրաքաղաքի` Կարինի վերահայանալը, դու պետք է գաս Երևան և Ստեփանակերտ: Պետք է գաս և հայոց խորհրդարանի հարթակից ներկայացնես մեր պապերից ստացած հանձնառությունը: Պետք է հղես ուղերձդ Արագածի լանջերից դեպի սրբազան Արարատ: Եղբայր, հայ ժողովուրդը Մայր Արաքսի այս ափին սպասում է քեզ: 12 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՌԴ փոխվարչապետ Միջին միջանցքը կմնա թյուրքական աշխարհի համար առաջնահերթություն. Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am