Պեսկովը`Պուտինին «մարդասպան» անվանած ամերիկացի լրագրողի խոսքեր մասին
Russian.rt.com-ը հայտնում է,որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հասցեին ամերիկյան Fox News հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած խոսքերը: «Մենք կարծում ենք, որ ամերիկյան Fox News հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած խոսքերն անթույլատրելի և վիրավորական են: Եվ անկեղծ ասած, կնախընտրեինք նախագահի հասցեին հնչեցրած խոսքերից հետո ներողություն լսել նման հարգված հեռուստաընկերությունից», - հայտարարել է Պեսկովը:
