Ադրբեջանում հերթական գործողությունն է իրականացվել. հայտնաբերվել են զենքեր
Ադրբեջանի ոստիկանությունը Նարդարան բնակավայրում հերթական հատուկ գործողությունն է իրականացրել.տեղեկացնում է Trend-ը: Գործողության ընթացքում ոստիկանությունը Նարդարանում դարձյալ զենք և զինամթերք է հայտնաբերել: 2015 թվականի նոյեմբերի վերջին Նարդարանում ադրբեջանական ներքին գործերի նախարարության հատուկ գործողության ընթացքում Բաքվից 25 կմ հեռավորությամբ գտնվող Նարդարանում 5 զինյալ էր սպանվել: Երկրի իշխանությունների պնդմամբ՝ Նարդարանում «Մուսուլմանական միություն» կազմակերպության ներկայացուցիչները զենքեր էին հավաքել և պատրաստվում էին հեղափոոխություն անել:
