Ալիևը հանդիպել է Մարոշ Շևչովիչի հետ
APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը հայտնում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ,քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:
Մինչ այդ Ալիևը Բրյուսելում հանդիպել էր Բելգիայի թագավոր Ֆիլիպի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

