ՀԱԿ-ը դիմում է ներկայացրել ՍԴ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան   Դ Ի Մ Ո Ւ Մ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ նախագահի 2016թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-1260-Ն հրամանագիրը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջի մասին Հիմք ընդունելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ «Սահամանադրական դատարանի» մասին օրենքը՝ դիմում ենք ՀՀ Սահմանադրական դատարան՝ հետևյալ փաստարկներով և խնդրանքով. 1. ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ 1.1 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվել է 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2005.12.05/Հատուկ թողարկում, Հոդ. 1426), 1․2 «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ»-ը ընդունվել է 2015թ․ դեկտեմբերի 6-ի հանրաքվեով (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում, Հոդ. 1118) 1․3 «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝  Ընտրական օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016թ․ մայիսի 25-ին և ուժի մեջ է մտել 2016թ-ի հունիսի 1-ից (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.456)։ 1․4 Ազգային Ժողովի 2017թ․ ընտրության օրը նշանակվել է ՀՀ նախագահի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագրով՝ 2016թ. դեկտեմբերի 29-ին (տես պաշտոնական աղբյուրը՝ ՀՀՊՏ 2016.12.29/95(1275) Հոդ.1226):   2․ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ 2.1 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածը սահմանում է. «Հոդված 209. Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը (…) 2. 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 3. Սահմանադրության 88-րդ հոդվածի, 90-102-րդ հոդվածների, 103-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, 104-107-րդ, 109-112-րդ հոդվածների, 113-րդ հոդվածի 1-ին մասի, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածների դրույթներն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները: (….) 6. Սահմանադրության 108-րդ հոդվածի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի, 115-րդ, 117-120-րդ, 122-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև 5-8-րդ, 12-15-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: 2.2 Փաստենք նաև, որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող 5-րդ հոդվածի հրամայականի ուժով՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, իսկ ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 210 հոդվածի ուժով Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը: Միաժամանակ, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 209-ը հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ ՛՛2005թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի (Ազգային ժողովը, նշ.) դրույթները, բացառությամբ 83.5–րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը՛՛: Հետևաբար արձանագրենք, որ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի գործող հոդվածների շարքում է 68-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հոդված 68. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում: Ազգային ժողովի ընտրությունը նշանակվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով: Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը: Արտահերթ ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երկրորդ հինգշաբթի օրը:» Այսպիսով, վերոշարադրյալ սահմանադրական նորմերի և ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի իրավական համադրումից պարզ և միանշանակ հետևում է, որ հերթական գումարման Ազգային ժողովի ընտրության ժամկետների սահմանման հիմքում նշյալ օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասում սխալմամբ դրված է 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեռևս ուժի մեջ չմտած 91-րդ հոդվածի 1-ին մասը, որը դե յուրե (de jure) պետք է ուժի մեջ մտնի յոթերորդ գումարման Ազգային ժողովի կազմավորման փաստի ուժով: Իսկ քանի որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի իրավակարգավորումների ուժով որոշակի ժամանակային առումով սահմանվել է ՀՀ Սահմանադրության դրույթների փուլային փոփոխություն, ապա  Ընտրական օրենսգրքով պետք է նախատեսվեին այնպիսի կարգավորիչ անցումային իրավադրույթներ, որոնք ժամանակի մեջ կհամապատասխանեին թե՛ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության, և թե՛ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող դրույթներին: Հետևաբար, սահմանադրական անցումային ժամանակահատվածում՝  խնդրո առարկայի կարգավորման պարագայում, Ընտրական օրենսգիրքը պետք է անցումային, փուլային իրավակարգավորում նախատեսեր և պետք է ժամանակի մեջ ի սկզբանե և առ այսօր հիմնված լիներ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրության գործող 68-րդ հոդվածի և այնուհետ՝ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնող 91-րդ հոդվածի 1-ին մասի վրա: 2.3 Ազգային Ժողովի 2017թ․ ընտրության օրը նշանակվել է ՀՀ նախագահի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագրով, որով սահմանվել է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ  ե մ. 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին։ 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:» Համոզված ենք, որ ՀՀ նախագահի հիշյալ հրամանագիրը հակասության մեջ է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության և 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործող մի շարք իրավանորմերի հետ, հետևյալ հիմնավորումներով. ա) հրամանագրի պատճառաբանական մասում նշված չէ, թե ի կատարումն ՀՀ Սահմանադրության ո՞ր նորմի է ընդունված այդ հրամանագիրը: Մինչդեռ, 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Սահմանադրության 5-րդ գլխի  (Հանրապետության նախագահը) նորմերը ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Այսինքն մինչ այդ գործում են 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ գլխի, ինչպես նաև Հանրապետության նախագահի լիազորություններ սահմանող համապատասխան հոդվածների նորմերը (օրինակ՝ 68, 70, 74.1, 81, 83, 83.2, 83.3, 83.4, 84, 85, 86, 88.1, 94.1, 95, 101, 103 և 111 հոդվածները), որոնցով Նախագահի նախատեսված սահմանադրական լիազորությունները թվարկված են սպառիչ և ի կատարումն այդ լիազորություններից որևէ մեկի պետք է ընդունված լիներ վերը նշված հրամանագիրը: բ) թեև հրամանագրի պատճառաբանական մասում հղում է կատարվել Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասին, սակայն հերթական գումարման Ազգային Ժողովի ընտրության ժամկետների սահմանման (հաշվարկի) հիմքում դրված են Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը և 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների դեռևս ուժի մեջ չմտած 91-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք ստորև ներկայացվող հիմնավորումներով պետք է գործեին յոթերորդ գումարման Ազգային Ժողովի կազմավորման փաստի ուժով: գ) քանի որ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ՛՛Եզրափակիչ և անցումային դրույթներ՛՛ գլխի 209-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Սահմանադրության 5-րդ գլխի (Հանրապետության նախագահը)  դրույթները ուժի մեջ են մտնում նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ նույն 209-ը հոդվածի 2-րդ մասի ուժով մինչև Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը դեռևս գործում են 2005թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի (Ազգային Ժողովը) դրույթները, բացառությամբ 83.5–րդ հոդվածի, հետևաբար ՀՀ նախագահի դեկտեմբերի 29-ի ՆՀ-1260-Ն հրամանագիրը պետք է հիմնված լիներ 2005թ. փոփոխություններով Սահմանադրության գործող 56-րդ և 68-րդ հոդվածների վրա և հերթական ընտրությունների օր նշանակվեր 2017թ մայիսի 31-ին նախորդող (հինգերորդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտման օրը) ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Այսինքն՝ նույն խնդիրն այլ կերպ կարգավորող Սահմանադրության գործող նորմի պայմաններում հրամանագիրը չի կարող հենվել ՀՀ ընտրական օրենսգրքի (թեկուզև սահմանադրական օրենք հանդիսացող) վրա, որովհետև ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրության փոփոխություններով) գործող 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Բացի այդ, Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» գլխի 209-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Սահմանադրության 91-րդ հոդվածը (Ազգային Ժողովի հերթական ընտրությունը) ուժի մեջ պետք է մտնի Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Հետևաբար, այս մասով ևս գործում է 2005թ․ փոփոխություններով Սահմանադրության 68-րդ հոդվածը, որին արդեն անդրադարձ կատարվեց նախորդ պարբերության մեջ։   3․ ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ Հիմք ընդունելով վերոշարադրյալը և ներկայացնելով սույն դիմումը Սահամանադրական դատարան՝ Խնդրում ենք՝ 1. «Հայաստանի Հարապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանա­դրական օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանա­դրության (2005 թվականի փոփոխություններով) գործող 68-րդ հոդվածին և ՀՀ Սահմանադրության (2015թ. Սահմանադրու­թյան փոփոխություննեով) ուժի մեջ մտած 5-րդ հոդվածին, 209-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին և 210-րդ հոդվածին հակասող և անվավեր: 2. ՀՀ Նախագահի դեկտեմբերի 29-ի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագիրը ճանաչել ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխու­թյուններով) գործող 56-րդ և 68-րդ հոդվածներին և ՀՀ Սահմա­նադրության (2015թ. Սահմանադրության փոփոխություններով) ուժի մեջ մտած 5-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 209-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերին հակասող և անվավեր։ Դիմողներ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 46-48-րդ հոդվածներով, հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ նախագահի 2016թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՆՀ-1260-Ն հրամանագրի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որպես դիմող կողմի լիազորված ներկայացուցիչ հանդես է գալու Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:   ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ՝

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am