Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ օրերս դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին՝ միևնույն ժամանակ խնդրելով, որպեսզի նույն դատարանում շարունակի աշխատանքը որպես դատավոր:«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը:Արդարադատության խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին:Նշենք, որ Սամվել Ուզունյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտնել էր, որ արձակուրդ է գնացել բուժման նպատակով և վերադառնալու է իր աշխատանքին, հեռանալու միտք էլ չունի, սակայն ինչպես տեսնում ենք, դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարեցնելու դիմում է գրել, բայց դատավորի պաշտոնից հրաժարվել առայժմ չի ցանկանում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը