Թրամփի «սյուրռեալիզմի զգացողությունը»
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սյուրռեալիզմի զգացողություն է ունենում պաշտոնի անցնելու պատճառով, սակայն պետք է ազատվի դրանից, քանի որ «շատ աշխատանք կա անելու»: «Պետք է ձեզ ասեմ, որ հաջորդ օրը ես Սպիտակ տան գլխավոր մուտքից մտա և ասացի ինձ, որ դա հիանալի է:Որոշակի առումով դա սյուրռեալության զգացողություն է թողնում, սակայն պետք է հաղթահարել, քանի որ առջևում շատ գործ կա անելու»,- ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփի երդմնակալության արարողությունը կայացել է հունվարի 20-ին:
