Սիրիական հարցով հանդիպում են սկսել Աստանայում
RIA Novosti-ն հայտնում է,որ Աստանայում մեկնարկել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցով նիստը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի մասնակցությամբ, որին մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետները: Հունվարի 23-24-ին, Աստանայում սիրիական խնդրի կարգավորման բանակցություններում երաշխավոր-երկրները ՝Ռուսաստան, Թուրքիա, Իրան,պայմանավորվել էին եռակողմ մեխանիզմ ստեղծել Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով։ Մեխանիզմի մանրամասներն ու դրա իրականացումը նախատեսվում է քննարկել այսօր՝ օպերատիվ խմբի առաջին հանդիպման ընթացքում։
