Մարին Լե Պենը`իր նախագահական արշավի մեկնարկի մասին
BBC-ն հայտնում է ,որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին։ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը սկսել է իր նախագահական ընտրարշավը կրկնակի հարձակումով՝ ուղղված գլոբլիզացիայի և իսլամական արմատականության դեմ։ Լե Պենը հայտարարել է, որ գլոբալիզացիան դանդաղ խեղդում է տարբեր սոցիալական խմբերի կյանքը երկրում և մեղադրել է ֆրանսիացի քաղաքական գործիչներին այն բանում, որ նրանք չափազանց երկչոտ են՝ դիմակայելու շարունակական միգրացիայի արդյունքում օտար արժեքները ֆրանսիական մշակույթին պարտադրելու փորձերին։
Նա կփորձի հասնել ԵՄ-ում Ֆրանսիայի անդամակցության նոր պայմանների կամ ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե կհայտարարի։
