Պետք է աշխատել 3 միավորով վաստակելու համար.Հենրիխ Մխիթարյան

«Ոչ ոք չէր սպասում, որ «Լեսթեր Սիթին» չեմպիոն կդառնա, բայց հրաշքներ լինում են աշխարհում: Չէի ասի, թե դա պատահականություն էր, որովհետև ոչինչ կյանքում պատահական չի լինում, կարծում եմ նրանք արժանի էին հաղթանակին առաջնությունում:Ֆուտբոլում հեշտ է դառնալ չեմպիոն, բայց դժվար է պահպանել տիտղոսը: Ես չէի սպասում, որ նրանք ցածր հորիզոնական կզբաղեցնեն, բայց դա կարևոր չէ, քանի որ յուրաքանչյուր թիմ ամեն ինչ անում է յուրաքանչյուր խաղում հաղթելու համար, ամեն խաղ նոր խաղ է: Չես կարող համեմատել վերջին խաղը առաջիկա խաղի հետ:Բոլորը պատրաստ են լինելու առաջիկա խաղին: Պետք է աշխատել, կատարել մեր առաջադրանքը` երեք միավոր վաստակելու համար»,- Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է Պրեմիեր լիգայում իր թիմի առաջիկա մրցակցի` «Լեսթեր Սիթիի» մասին: