Զինվորականի վրա հարձակված տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ
AFP-ն՝ վկայակոչելով դատական մարմինների աղբյուրին հայտնում է,որ Փարիզի կենտրոնում՝ դաշույնով զինված տղամարդը, «Ալլահ Աքբար» գոչելով, հարձակվել էր Լուվրի մոտ պարեկող զինվորականի վրա: Զինվորականները կրակ են բացել հարձակվողի ուղղությամբ: Տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ: Հանցագործը՝ Աբդել էլ-Համահմին, որովայնի շրջանում վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել: Ֆրանսիայի իշխանությունները հարձակումն ահաբեկչական են որակել:
