Էրդողանն Ուկրաինա կայցելի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված շնորհավորանքում՝ կապված երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ,ասել է,որ ինքը շուտով կարող է աշխատանքային այց կատարել Ուկրաինա։ «Մարտահրավերները, որոնց մենք բախվել ենք տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, ևս մեկ անգամ ապացուցել են, որ թուրք-ուկրաինական բարեկամությունը դրված է ամուր հիմքի վրա, իսկ մեր համագործակցությունն էլ ավելի է խորացել յուրաքանչյուր ոլորտում»,-հայտարարել է Էրդողանը։ Նշվում է, որ այցը կարող է կայանալ առաջիկա ամիսներին, իսկ անձամբ Էրդողանն Ուկրաինայի հետ հարաբերություններում նոր խթանի հույս ունի։
