Բելառուսը Ռուսաստանին հանձնել.Ժիրինովսկիի առաջարկը Լուկաշենկոյին
Life-ը հայտնում է,որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ եւ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է Բելառուսը Ռուսաստանին հանձնել, իսկ նրան հորթի հետ է համեմատել: «Լուկաշենկոն ցանկանում է, որ Բելառուսն առանձին եւ անկախ երկիր մնա, սակայն միաժամանակ ցանկանում է բոլոր բարիքները ներռուսական գներով ստանալ: Այսպիսի ռուսական ասացվածք կա՝ խելոք հորթը երկու մոր կաթ է ուտում: Լուկաշենկոն Ռուսաստանից կերել է ամեն ինչ, ինչ հնարավոր է: Այդ դեպքում դարձեք մեր պետության մի մասը: Իսկ ահա նստած պահանջում է՝ տո՛ւր, Ռուսաստան, տո՛ւր, Եվրամիություն: Ինչ լավ է»,- ասել է նա:
