Թուրքիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի 4 էմիրի Սիրիայի հյուսիսում
Anadolu գործակալությունը հայտնում է,որ Թուրքիան «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում՝ Էլ-Բաբ և Բզագահ քաղաքների շրջանում ավիահարվածների և մարտերի արդյունքում մեկ օրում ոչնչացրել է 51 ահաբեկչի։ Ոչնչացված ահաբեկիչների թվում են նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 էմիրներ։
