Լուկաշենկոն իրեն համեմատել է Թրամփի հետ
RNS-ը հայտնում է,որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: « Թրամփն ամենեւին էլ հիմար չէ, որքան փորձում են ներկայացնել կամ ինչպես ոմանք մտածում են: Ամերիկան ընտրել է ամերիկամետ նախագահ. ոչ ռուսամետ եւ ոչ էլ բելառուսամետ: Նույնիսկ եթե նա փորձառու չէ եւ երբեմն մեզ` դիտողներիս համար սխալ քայլեր է կատարում: Ես անցել եմ այդ ամենի միջով: Ինչ- որ տեղ մենք նման ենք իրար»,- ասել է նախագահ Լուկաշենկոն:
