Հարձակում Ստամբուլում ոստիկանության վրա
Ինչպես հայտնում է Haber7-ը,անցած գիշեր Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանական պարեկային ծառայության աշխատակիցների վրա, զինված խումբը հրազենային կրակ է բացել ավտոմեքենաների ստուգման աշխատանքներ իրականացնող պարեկային ծառայող ոստիկանների վրա: Ոստիկանությունը դիմել է պատասխան կրակի,արդյունքում խումբը նահանջել է` տեղում թողնելով իր վիրավոր անդամներից մեկին: Ոստիկանները ձերբակալել են վերջինիս եւ տեղափոխել հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
