Փոթորկի պատճառով ավելի քան 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Gazeta.ru-ն փոխանցում է,որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում փոթորկի պատճառով ավելի քան 250 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին ասվում է էլեկտրականություն մատակարարող Enedis ընկերության թվիթերյան էջում, հայտարարվել է սպառնալիքի կարմիր մակարդակ: Հայտարարվել է մոբիլիզացիա. տուժածներին օգնության և էլեկտրականության վերականգնման համար աշխատանքի են դուրս եկել վթարային ծառայությունների կրկնակի շատ աշխատողներ, քան՝ սովորական աշխատանքային օրերին։ Ամենից շատ տարերային աղետի հարվածին ենթարկվել են Ժիրոնդա և Շարանտա դեպարտամենտների և Մեդոկ շրջանի բնակիչները՝ հայտնում է Le Figaro-ն։ Ֆերետ քաղաքում գրանցվել է քամու՝ 145 կմ/ժամ արագություն։
