Նավ է խորտակվել. 7 զոհ կա
«Սինհուան» հայտնում է,որ նավում ,որը խորտակվել է Ինդոնեզիայի արևելյան ափերի մոտ, նվազագույնը 19 մարդ է եղել: 7 մարդ զոհվել է: Այս մասին հայտնել է տարերային աղետների դեմ պայքարի նահանգային գործակալության ղեկավարը: Նրա խոսքով՝ կորած նավի որոնումներ են սկսվել, որին մասնակցում են Ռազմածովային ուժերը, փրկարարաորոնողական ծառայության և գործակալության աշխատակիցները:
