Աճուրդի են դրել արքայադուստր Դիանայի մանյակը
Ուկրաինացի զույգը Նյու Յորքի Guernsey’s աճուրդային տունը վաճառքի է հանել արքայադուստր Դիանային պատկանած մանյակը: Նրանք հույս ունեն դրա դիմաց ավելի մեծ գումար ստանալ արքայադստեր մահվան 20-րդ տարելիցի պատճառով: Նրանք զարդը գնել են 2010 թվականին 632 հազար դոլարով, իսկ այժմ մտադիր են այն վաճառել 12 մլն դոլարով: Ադամանդներով եւ մարգարտով զարդը, որի մասին խոսվում է, ստացել է «Կարապի լիճ» անվանումը՝ ի պատիվ համանուն բալետի, որի ներկայացմանը 1997 թվականին Դիանան ներկա է եղել այդ մանյակով՝ իր մահվանից մի քանի շաբաթ առաջ: Այդ այցելությունը դարձել է հանրության մեջ նրա հայտնվելու վերջին դեպքերից մեկը:
