Բելառուսը դեմ է ռուսական ռազմակայանի տեղակայմանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին ասել է,որ Բելառուսը նպատակահարմար չի համարում իր տարածքում ռուսաստանյան ռազմակայանի ստեղծումը: «Ռազմական առումով ինչի՞ համար է այդ բազան: Այն այստեղ հարկավոր չէ: Այդ բազան եւ ինքնաթիռները, որոնք նրանք ցանկանում են այստեղ կանգնեցնել, ցուցադրություն են»,- ասել է Լուկաշենկոն: «Ռազմակայանի ստեղծման փոխարեն նպատակահարմար կլինի, որ Ռուսաստանը ռազմական ինքնաթիռները փոխանցի Բելառուսին:Մենք հիանալի օդաչուներ ունենք, մենք հիանալի դպրոց ունենք: Դուք գիտեք, որ մենք վատ չենք կռվում ռազմական ինքնաթիռներով: Դուք մեզ տվեք 20 ինքնաթիռ: Չէ որ, մենք միասնական խմբավորում ենք»,- նշել է Բելառուսի նախագահը:
