ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Ստեփան Մարգարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցումով: Էլինար Վարդանյանը նշել է, որ հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքով սահմանված իրավախախտման եւ պատասխանատվության ակնհայտ անհամաչափությունը՝ նախագծով առաջարկվում է կայանելու մեկ ժամվա համար չվճարած 100 դրամ տուրքի համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի չափով, ինչը համարժեք է ավտոկայանատեղի մեկ շաբաթվա դրույքաչափին: Գործող օրենսդրությամբ մեկ ժամվա համար սահմանված 100 դրամը չմուծելու դեպքում սահմանված է 5000 դրամ տուգանք, ինչն ավելին է քան երկու ամսվա համար նախատեսված ավտոկայանատեղի տուրքը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կառավարությունն սկզբունքորեն դեմ չէ առաջարկվող գաղափարին, սակայն առարկություններ ունի սահմանված տուրքի չափի մասով: Նա առաջարկել է հիմնական զեկուցողներին համատեղ աշխատել գաղափարի շուրջ եւ համաձայնության գալ:
Քննարկումների արդյունքում օրինագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը