Կրիմինալների հրեշտակապետությունն ու Գյումրի ընտրությունները

Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքականությամբ զբաղվողները իրենց գործունեությամբ նպաստել են, որպեսզի հասարակության մեջ ատելություն, զզվանք, գարշանք առաջանա այն ամենի նկատմամբ, ինչը կապված է քաղաքականության հետ։ Արել են այնպես, որ «քաղաքականությունն անբարոյականություն է» պրիմիտիվ ու քաղաքականության խորքի հետ որևէ կապ չունեցող մտայնությունը մարդկանց ուղեղներում այնքան խորանա, որ նրանք դադարեն վստահել քաղաքականության հետ առնչություն ունեցող ցանկացած երևույթի ու գործչի։ Իրականում, եթե հարցը տեղափոխում ենք բարոյականության դաշտ, ապա անբարոյական են հենց իրենք՝ քաղաքական գործիչները, ոչ թե քաղաքականությունը: Օրինակ ինչպես բնորոշել թասիբով Գյումրի երկու կարկառուն ներկայացուցիչներին, ինչպիսիք նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն են: Այս մարդիկ մինչեւ վերջերս պայքարում էին իրար դեմ՝ առաջինը ՀՀԿ-ի թասիբի ու նամուսի համար, երկրորդը՝ ԲՀԿ-ի, այս պայքարի ընթացքում մինչեւ անգամ արյուն թափվեց, քաղաքական կեղտոտ խաղերին մարդկային կյանք մատաղ արվեց, բայց հիմա նրանք դերերով փոխվել են, Գրիգորյանը հայտնվել է իշխանության դաշտում, Վարդան Ղուկասյանն էլ Ծառուկյան Դաշինքում: «Աստված էդպես կամեցավ, հետո ոնց որ մենք նմանություններ ունենք եկեղեցաշինությամբ, խիղճը չկորցնելով, հասկանալի է՝ ողորմած լինելով։ Էդ հարաբերություններն ինձ շատ են դուր գալիս, էդ ապրելակերպը»,- արդեն մի քանի օր Գյումրիի նախկին քաղաքապետը իրեն հրեշտակի տեղ դրած բացատրում է իր որոշումը : Սա այն Ղուկասյանն է, որը 2012-ի խորհրդարանական ընտրություններին պարտվեց Մարդուն Գրիգորյանին, իսկ դրան հաջորդած աղմկահարույց սպանության մասին աղաղակում էր, թե աղջկա նշանածի՝ Կարեն Եսայանի սպանությունը միմիայն քաղաքական է, որ այդ արյունը ծանրացած է ԲՀԿ-ի ուսերին: Ղուկասյանի փեսացուի սպանության մութ պատմության վրա այդպես էլ լույս չսփռվեց: Վարկածները շատ էին, ոմանք կասկածում էին Մարտուն Գրիգորյանի շրջապատին, կասկածյալն իբր Գրիգորյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ուներ, կար նաեւ վարկած, որ սպանությունը կազմակերպվել է հենց Ղուկասյանի թիմում, որպեսզի հետագայում շահարկման թեմա դառնա: Երկու թիմերում բանականությունն այնքան էր մթագնել, որ Գյումրի շտապեց Վովա Գասպարյանը ու հնչեցրեց թեւավոր դարձած իր <<Արա, դու պատգամավոր ես, թե գողական>> խոսքերը: Մյուս կողմից նողկալի է նաեւ գողականների հետ սերտ շփումների մեջ գտնվող Մմարտուն Գրիգորյանի բացատրությունը: Նա մի սրտաճմլիկ ստատուս է գրել Ֆեյսբուքում ու ծավալուն ներկայացնում է, թե ինչու է որոշել ՀՀԿ-ով առաջադրվել: Չնայած, որ 2015 թվականից՝ ԲՀԿ-ից դուրս գալուց հետո Մարտուն Գրիգորյանը անմիջապես տեղավորվել էր ՀՀԿ-ի տաքուկ գրկում ու բոլորը գիտեին, որ նա առաջադրվելու է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, այնուամենայնիվ Մարտուն Գրիգորյանն էլ իր հերթին է փորձել սրբերի դասին հավակնել ու կարճ ասած ՀՀԿ-ի հետ ամուսնության մեղքը գցել է Վարդան Ղուկասյանի վրա՝ ասելով, թե չէր կարող հայտնվել մի թիմում, որտեղ Գյումրիի նախկին քաղաքապետն է. <<Իմ ու Գագիկ Ծառուկյանի համագործակցության մասին. 2009թ-ից մինչև 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերն իրականացրել ենք բազմաթիվ համատեղ ծրագրեր, որոնք, լինելով ժողովրդանպաստ և կառուցողական, միայն ժողովրդի գովասանքին ու երախտագիտությանն են արժանացել: Մենք փոխլրացրել եք միմյանց աշխատանքն ու հատուցվել ժողովրդի կողմից: Բավական է հիշել 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները. իմ՝ թիվ 034 ընտրատարածքում 8662 ձայն տրվել է ՀՀԿ-ի, 14817ձայն՝ ԲՀԿ-ի օգտին: Վեցամյա համատեղ աշխատանքից չեմ հիշում միմյանց չհասկանալու, առավել ևս, նեղանալու որևէ առիթ: Անկախ քաղաքական ճնշումներից, իմ ու թիմիս նկատմամբ նյութած դավերից ու խարդավանքներից կես քայլ չեմ հեռացել Ծառուկյանից ու նրա թիմից>>. գրել է նա եզրահանգելով.<< Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012թթ իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի և այլ անհանդուրժելի երևույթների դեմ: Իմ նախկին կուսակցական թիմը ոգևորված էր և ողջունում էր իմ վճռականությունը, համարձակությունը, մինչև վերջ գնալու պատրաստակամությունը: 2012թ ԲՀԿ թիմը տոնեց այդքան երկար սպասված ու շատ թիմակիցների կարծիքով անիրականանալի հաղթանակը և գյումրեցիներին պարգևեց հոգեբանորեն մաքրված քաղաք>>: Դե , ինչ, կարելի է չկասկածել, որ Գյումրին այս անգամ էլ բացառություն չի լինի ու ընտրությունները կվերածվեն գողական ռազբորկաների, կլանների բախման: Անի Սահակյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am