Լեհաստանը չի կիսում Տուսկի դիրքորոշումը
RIA Novosti-ն հայտնում է ,որ Լեհաստանը չի կիսում երկրի նախկին վարչապետ, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի դիրքորոշումը ԱՄՆ նոր վարչակազմի նկատմամբ: «Մենք հանդես ենք գալիս Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի կողմից ԱՄՆ նոր նախագահին և նրա աշխատակիցներին սպառնալիքի թվում դասակարգելու ընկալման դեմ։ Դոնալդ Թրամփը հանդիսանում է նախագահ` ընտրված դեմոկրատական ընտրություններում: Մենք իրավունք չունենք խառնվել որոշումներին, որոնց համար նա կրում է քաղաքական պատասխանատվություն և որոնք համարում է այն պետության համապատասխան հետաքրքրությունները, որը ղեկավարում է: Եվրամիության համար կենսականորեն կարևոր հետաքրքրություն պետք է լինի լավագույն տրանսատլանտյան հարաբերությունները»,- ասված է Լեհաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
