Հակամարտության ընթացքում ավելի քան 2000 խաղաղ բնակիչ է զոհվել
TASS գործակալությունը հայտնում է,որ Ուկրաինայի արևելքի հակամարտությունը մոտ 10 հազար մարդու կյանք է խլել, նրանցից ավելի քան 2000-ը խաղաղ բնակիչներ են։ Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Ֆելթմանը ներկայացրել է Ուկրաինայում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի վերահսկման ՄԱԿ-ի առաքելության տվյալները, համաձայն որոնց՝ ուկրաինացի ուժայինների և անջատողականների միջև դիմակայության հետևանքով կա ավելի քան 23 հազար վիրավոր։
