Ֆրանսիայում Ֆիյոնին կոչ են արել հրաժարվել պայքարել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
«Flash Harris Interactive» հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել, որը ցույց է տվել, որ ֆրանսիացիների մեծամասնությունը ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանի իր թեկնածությունը: Այս մասին գրում է Interfax.ru-ն: Ավելի վաղ ֆրանսիական Canard Enchaine պարբերականը հայտնել էր, որ նրա կինը՝ Պենելոպ Ֆիյոնը, վաստակել է մոտ 500 հազար եվրո՝ խորհրդարանում աշխատելով ամուսնու օգնական։ Երկրի նախկին վարչապետ Աննա Ժյուպեին նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել բնակչության 33%-ը, 13%-ը տվել են նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի անունը:
