Դատարանը մերժել է Մելանյա Թրամփի հայցը
Associated Press-ը հաղորդում է,որ Մերիլենդ նահանգի դատարանը մերժել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ բրիտանական The Daily Mail պարբերականի դեմ ներկայացված հայցը, որով նա 150 միլիոն դոլարի փոխհատուցում էր պահանջում իրեն վարկաբեկելու համար, դատավորը վճռել է, որ Մերիլենդի դատարանը իրավասու չէ քննել օտարերկրյա ընկերության մասնակցությամբ գործեր, իսկ The Daily Mail-ը բրիտանական պարբերական է: Մելանյա Թրամփը փոխհատուցում էր պահանջում ոչ միայն բրիտանական պարբերականից, այլ նաև բլոգեր Վեբսթեր Գրիֆին Թարփլիից, որը գրել էր, որ 1990-ականներին ապագա առաջին տիկինը գումարի դիմաց սեռական հարաբերություններ է ունեցել հարուստ տղամադրկանց հետ։ 2016թ․ օգոստոսին Մելանիայի փաստաբանը ԶԼՄ-ներին նախազգուշացրել էր, որ իր պաշտպանյալը մտադիր է դատարան դիմել սուտ տեղեկատվություն տարածելու համար:
