Քվեարկեցին Brexit-ի գործարկման օգտին
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է,որ Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Եվրամիությունից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելուն:
Այսպիսով,խորհրդարանում երկօրյա քննարկումներից հետո ԵՄ-ից դուրս գալու կառավարության օրինագիծը պաշտպանել է 498 պատգամավոր, դեմ են արտահայտվել 114-ը: Դեմ են քվեարկել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը և լիբերալ դեմոկրատները, ինչպես նաև 47 լեյբորիստ պատգամավորներ և մեկ պահպանողական, որոնք դեմ գնացել իրենց կուսակցությունների ուղեգծին: Քննարկման ընթացքում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը պատգամավորներին հիշեցրել է, որ եթե նրանք հավանություն չտան օրինագծին, ապա կընդդիմանան ժողովրդի կամքին:
Օրինագծի երկրորդ ընթերցումը, որի ընթացքում այն կքննարկվի ավելի հանգամանորեն, նշանակված Է փետրվարի 6-ին:
