Թուրքիայի վարչապետը փորձել է համոզել Մերկելին
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ բարձրացրել է Գերմանիայում ապաստանած թուրք զինծառայողների արտահանձնման հարցը, որոնք Անկարայի կողմից մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար: Յըլդըրըմը փորձել է համոզել Մերկելին, թե արտահանձնման դեպքում այդ զինվորների կյանքին ոչինչ չի սպառնա, և «Թուրքիան չի առաջնորդվի վրեժխնդրության զգացումներով»: «Հեղաշրջման փորձի ընթացքում, որի պատասխանատուն են հարյուր հազարավոր մարդիկ, կարող են նաև սխալներ տեղի ունեցած լինել: Թուրքիան օրենքի երկիր է, և վրեժխնդրության զգացումներով չենք առաջնորդվի»,- ասել է Յըլդըրըմը:
